11 02 2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքն ընդդեմ ՀՔԾ պետի բավարարվել է․ «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքն ընդդեմ ՀՔԾ պետի բավարարվել է․ «Հրապարակ»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը մինչդատավարական վարույթի շրջանակում բողոք է ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ, որն առաջին ատյանի դատարանում բավարարվել է։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ալումյանն անդրադառնալով այդ բողոքին՝ ասել է․ «Սասուն Խաչատրյանն էլ մի շարք հայտարություններ էր արել, որով անմեղության կանխավարկածը խախտել էր։ Մենք  դիմեցինք, որպեսզի դա ճանաչվի մարդու իրավունքի խախտում։ Առաջին ատյանը բավարարեց, հիմա բողոքարկել է մյուս կողմը։ Մենք էլ, ճիշտ է, բողոքարկել ենք, քանի որ մի դետալ կար, որը մեր կարծիքով ճիշտ որոշում  չէր կայացրել»։

Պաշտպանն այլեւս այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ զբաղված է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ