07 02 2019

Կառավարության ծրագիրը՝ ըստ արդարադատության նախկին նախարարի

Կառավարության ծրագիրը՝ ըստ արդարադատության նախկին նախարարի

ԲԴԽ անդամ, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ներկայացրել է իր նկատառումները՝ Կառավարության 2019թ. ծրագրի՝ արդարադատության հատվածի վերաբերյալ։

Արդարադատության նախկին նախարարը գրում է․ «Կառավարության ծրագիրը արդեն հասցրեց դառնալ շռայլ գովասանքի եւ, միաժամանակ՝ հայհոյանքի ու ծաղրի առարկա: Հերթական անգամ մեծ մասը չկարողացավ ձերբազատվել ծայրահեղություններից եւ խոսել փաստերով:

Ներկայացնեմ իմ նկատառումները միայն արդարադատության հատվածով: Նախ ասեմ, որ Ծրագիրը համահունչ է Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակված եւ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության բարելավման» Հայեցակարգի դրույթներին, ինչը արդեն ողջունելի է. սա իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման, խելամիտ համագործակցության դասական դրսեւորում է:

Իսկ ծրագրային դրույթները ողջամիտ են, զերծ քաղաքական անհարկի հաշվեհարդար հիշեցնող ցնցումներից եւ առանցքային են դիտարկում դատական իշխանության անկախությունը: Կկամենայի տեսնել նաեւ դատավորների անկախության երաշխիքների բաղադրիչ հանդիսացող սոցիալական եւ նյութական ապահովության իրատեսական հիմքեր: Եթե այս դրույթները կյանքի կոչվեն, այլեւս հարկ չի լինի խոսել դատարանների նկատմամբ հանրության անվստահության մասին ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ