«Մեզ համար համար պարզ էր, որ Առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը չի կարող որևէ որոշում կայացնել, որը դուր չի գա իշխանությանը։ Հիմա շրջանառվում են տեսակատներ, որ դատական համակարգը պետք է զրկել որոշ դատավորներից։ Ես կարծում եմ՝ հիմա էս գործին առնչվող որոշ դատավորներ փորձում են իրենց տեղն ամրագրել այդ ապագա դատական համակարգում՝ այսպիսի պատվերներ կատարելու միջոցով։ Ես կարծում եմ պարոն՝ Արթուր Մկրտչյանն իր տեղն ամրագրեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով, պաստվերն անպայման չէ, որ զանգ լինի։ Դա ակնհայտ է հրապարակային ելույթներից։ «Արթուր Մկրտչրյանն ամեն ինչ արեց, որ այդ զտումների տակ չընկնի։ Հիմա ցանկացած դատավոր պատկերացնում է, որ եթե դեմ գնա էսօրվա թրենդին, էսօրվա պատվերին, որը բոլորիս համար պարզ է, ամենայն հավանականությամբ՝ անցումային շրջանից հետո այլևս դատավոր չի աշխատի։
Ամեն դատավոր խնդիրը քննարկում է այս տեսանկյունից։ Ուրիշ բան, որ սա հասականալով, որոշ դատավորներ փորձում են խղճին դեմ չգնալ, իսկ կան դատավորներ, որոնց համար իրենց անձնական վիճակը, ապագան ապահովագրելն ավելի կարևոր է»,- ասաց փաստաբան Ալումյանը։
Իսկ պատվերն ու ճնշումը, որը փաստաբանն իրարից չի առանձնացնում, ըստ նրա, ակնհայտ է, որ կան․ «Երբ ազսում է՝ էդ ո՞վ է դատավորը, որ կարող է իմ ասածը չանել, երբ կան որոշումներ, որից հետո ճանապարհ են փակում, երբ կան հեռախոսային խոսակցություններ․․․ էդ ամեն ինչից շատ պարզ է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը