Հունվարի 24-ին Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Ն.Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Շնորհավորում եմ մեր հանրության առողջ հատվածին նման փոքր, բայց հաճելի հաղթանակի կապակցությամբ»,–գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը