ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու ինչպես նաև կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին:
Հունվարի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, քննվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ, և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմի ներկայացված միջնորդությունը՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:
Միջնորդությունների քննությունն ավարտվել է և դատարանը հեռացել է խոհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը