15 01 2019

Ստիպված ենք նույն դատավորի հետ շարունակել գործի քննությունը․ Հայկ Ալումյան



Դատարանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու երկրորդ միջնորդությունը մերժել է հիմնավորմամբ, որ դատարանի նախագահն իրավունք ուներ իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահ դատավորներից մեկնումեկին։

«Մեզ համար պատճառավբանությունն ընդունելի չէ, բայց մենք չենք կարող բողոքարկել, և մենք ստիպված ենք նույն դատավորի հետ միասին մասնակցել գործի քննությանը»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ փաստաբանը կամայական է համարում դատարանի նախագահի՝ գործը դատավոր Արթուր Մկրտչյանին հանձնելու որոշումը։ Որևէ հիմնավորում չկա, թե ինչու է գործը հանձնվել հենց այդ դատավորին։

Դատարանի նախագահի կամայականությունը, ըստ Ալումյանի, կդառնա Եվրոպական դատարանում քննության առարկա։

Քանի որ արդեն մեկնարկում է բուն միջնորդությունների քննումը, փաստաբանները պնդում են, որ նախ քննության առարկա դառնա գրավի միջնորդությունը, քանի որ այն դեռ դեկտեմբերին է ներկայացվել, որից հետո եթե բավարարվի, քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ, չի էլ քննվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ