09 01 2019

Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվեն հունվարի 11-ին․ «Հետք»

Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվեն հունվարի 11-ին․ «Հետք»

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը տեղի կունենա հունվարի 11-ին: Այս մասին «Հետք»-ին ասել է Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

2018-ի դեկտեմբերի 11-ին Արմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ և սահմանադրական կարգը տապալելուն օժանդակել, և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, մերժել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Դատախազությունն այս որոշումը բողոքարկել է: Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Վերաքննիչ բողոքով Գևորգյանի պաշտպանները դատարանից խնդրում են փոփոխել առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը՝ կապված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հետ և կայացվող նոր դատական ակտով՝ հաստատված համարելով հանգամանքը, որ առկա չէ հիմնավոր կասկած առ այն, որ Արմեն Գևորգյանը կատարել է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով իրեն մեղսագրվող արարքը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հետք»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ