08 01 2019

Եվրադատարանի հարցումից հետո ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը

Եվրադատարանի հարցումից հետո ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: «Մայրապետյանի պաշտպանը դիմել էր մեզ՝ նրա անձնագիրը հետ վերադարձնելու միջնորդությամբ: Մենք միջնորդությունն այսօր բավարարել ենք, անձնագիրը վերադարձրել ենք»,- ասել է Օհանջանյանը:

Նշենք, որ Սամվել Մայրապետյանի փաստաբաններն անձնագիրը վերադարձնելու միջնորդությամբ էին հանդես եկել՝ պատճառաբանելով, որ Մայրապետյանը լուրջ հիվանդություն ունի, որը հնարավոր է բուժել միայն արտերկրում:

Դեկտեմբերի 30-ին ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, ինչի մասին հայտարարություն տարածեց Սամվել Մայրապետյանի փաստաբանական թիմը։

Մայրապետյանի փաստաբանները հունվարի 2-ին դիմել էին ՄԻԵԴ։ Զարմանալիորեն, մեկ օր անց եվրադատարանն արձագանքել էր դիմումին՝ հարցում ուղարկելով ՀՀ արդարադատության նախարարություն։ Դատարանը նախարարությունից հարցրել էր, թե որոնք են մեղադրյալի անձնագիրը ՀՔԾ-ում պահելու հիմքերը, և արդյո՞ք, ելնելով Մայրապետյանի առողջական ներկա վիճակից, հնարավոր է կազմակերպել նրա բուժումը Հայաստանում։

Եվ ահա ՄԻԵԴ-ի հարցումից հետո անձնագիրը վերադարձվում է սեփականատիրոջը։

Սա հերթական դեպքն է, երբ ՀՔԾ-ն ապացուցում է իր ոչ պրոֆեսիոնալիզմը։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, և կալանքից ազատվել է դեկտեմբերի 27-ին՝ 30 մլն դրամ գրավի դիմաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ