Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղնակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին Եվրոպական դատարանում «կարմրելուց»: Այս մասին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Անդրադառնալով գլխավոր դատախազության հայտարարությանը՝ փաստաբանը նշեց, որ դատախազության որևէ ներկայացուցիչ չի եղել խափանման միջոցի փոփոխության հարցի քննությանը։ «Մանվել Գրիգորյանի դատական ակտի թանաքը դեռ չչորացած` գլխավոր դատախազությունից կարծիք են հայտնում, որ դատական ակտն անօրինական է և բողոքարկելի»,- ասաց նա՝ հավելելով, որ նրանք պատասխանատու հայտարարություն են անում, որովհետև երկրի վարչապետը հայտարարեց, որ դատական ակտն իր համար անակնկալ էր, դրա տակ պարոնայք հասկացել են, որ դատական ակտը կարող է լինել անօրինական, և վերացական դատողություններով խաղում են մարդկանց ճակատագրերի հետ։
Փաստաբանի նաև նշեց՝ եթե դատախազությունը հանրությանը կներկայացնի գոնե մեկ ապացույց, որ Գրիգորյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ նոր հանցագործություն կատարել, ապա պաշտպանական կողմը կմիջնորդի վարույթն իրականացնող մարմնին և կհորդորի իր պաշտպանյալին՝ հետ վերադառնալ կալանավայր։
«Զավեշտը հասել է նրան, որ հայտարարում են, թե իբր Մանվել Գրիգորյանը, ազատության մեջ մնալով, կլքի Հայաստանի Հանրապետությունը և կտեղափոխվի Արցախ, իսկ Արցախն, ասում են, Հայաստան չէ, և որևէ մեխանզիմ չկա նրան այնտեղից հետ բերելու»,- ասաց Բաղդասարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը