13 12 2018

Արմեն Գևորգյանի առնչությունը իրեն մեղսագրվող մեղադրանքում բացակայում է․ փաստաբան



Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին ժամը 16:00-ին: Փաստաբանն ասաց, որ դատարանում Արմեն Գևորգյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի բովանդակությունը, սակայն, նա հրաժարվեց հրապարակել: Ալեքսանյանի խոսքով, իրենք միջնորդության վերաբերյալ ներկայացրել են առարկություններ, մասնավորապես, վիճարկել են վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՔԾ-ի՝ որպես կալանավորման պայման վկայակոչած հիմնավոր կասկածը: Այսինքն, ըստ փաստաբանի, Արմեն Գևորգյանի առնչությունը իրեն մեղսագրվող մեղադրանքում բացակայում է:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին 3 մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով:

Հավելենք, որ մինչ դատական նիստի մեկնարկը Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ծանոթ է իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն այն չի ընդունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ