09 12 2018

Քանի՞ համաներում է եղել անկախ Հայաստանում

Քանի՞ համաներում է եղել անկախ Հայաստանում

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը՝ 75 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Համաներման արդյունքում, դեկտեմբերի 6-ի դրությամբ, ազատ է արձակվել 549 դատապարտյալ:

Անկախ Հայաստանի 27-ամյա պատմության ընթացքում համաներում է հայտարարվել 10 անգամ:

  1. Առաջին համաներումը հայտարարվել է 1995թ. հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ. այն ընդունվել և ուժի մեջ է մտել 1995-ի սեպտեմբերի 26-ին:
  2. Այս համաներումից մեկ ամիս անց հայտարարվել է ևս մեկ՝ փոքր համաներում, քանի որ «Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն էր կատարվել:
  3. Առաջնորդվելով մարդասիրական սկզբունքներով Ազգային Ժողովը 1997-ին դարձյալ որոշեց համաներում հայտարարել։ Որոշումն ուժի մեջ մտավ մտավ 08.05.1997թ․:
  4. Հաջորդ համաներումը հայտարարվեց ՀՀ անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ։ Որոշումն ընդունվեց 15.09.1998թ., ուժի մեջ մտավ՝ 21.09.1998թ.:
  5. Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ 2001թ. հինգերորդ անգամ Ազգային ժողովը որոշում ընդունեց համաներում հայտարարելու մասին: Որոշումն ուժի մեջ մտավ 18.06.2001թ.:
  6. Վեցերորդ համաներումը հայտարարվեց ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Որոշումն ընդունվեց 07.07.2006թ., ուժի մեջ մտավ 09.07.2006թ.:
  7. 19.06.2009թ. Ազգային ժողովը որոշում ընդունեց համաներում հայտարարելու մասին. յոթերորդ համաներման որոշումն ուժի մեջ մտավ 20.06.2009-ին:
  8. Ութերորդ համաներումը հայտարարվեց 2011-ին՝ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Ազգային Ժողովի ընդունած որոշումն ուժի մեջ մտավ 26.05.2011թ.: Հանցագործություն կատարած անձանցից 785-ի նկատմամբ կիրառվեց համաներման ակտ:
  9. ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարվեց 2013թ.: Որոշումն ուժի մեջ մտավ 04.10.2013թ.: 2013թ.-ին քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 4686 դատապարտյալ և կալանավորված անձ: 2013թ. համաներման կիրառմամբ 2014թ. հունվարի 10-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվեց 875 անձ: Համաներման կիրառման արդյունքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված 1212 անձ ազատվեց պատժի հետագա կրումից, իսկ 148 անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը համաներման ակտով սահմանված համապատասխան չափով կրճատվեց:

Նշենք, որ համաներմամբ ազատ արձակվածների վիճակագրություն առկա է՝ սկսած 2011 թվականից:

Նշենք, որ մինչ 2018թ․ համաներման կիրառումը Հայաստանի ՔԿՀ-ներում կար 2888 կալանավորված և դատապարտված անձ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ