2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 549 դատապարտյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 56
2. «Արթիկ» ՔԿՀ – 45
3. «Վանաձոր» ՔԿՀ – 18
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 56
5. «Գորիս» ՔԿՀ – 16
6. «Հրազդան» ՔԿՀ - 33
7. «Աբովյան» ՔԿՀ – 26
8. «Սևան» ՔԿՀ – 145
9. «Կոշ» ՔԿՀ – 65
10. «Արմավիր» ՔԿՀ – 67
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 22
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը