05 12 2018

Քոչարյանի գործով իմ տեղեկացված չլինելն արդարացված է․ Վճռաբեկ դատարանի նախագահ․ Tert.am

Քոչարյանի գործով իմ տեղեկացված չլինելն արդարացված է․ Վճռաբեկ դատարանի նախագահ․ Tert.am

Վճռաբեկ դատարանի որոշումների, դատավորների անկախության, ՄԻԵԴ վճիռների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը «ԶԼՄ-ների և դատական իշխանության միջև հարաբերությունները,Եվրոպայի խորհրդի չափորոշիչները և անդամ պետությունների լավագույն փորձը» թեմայով քննարկման ժամանակ զրուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ:

-Պարո՛ն Խունդկարյան, Դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու վերաբերյալ, և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը: Վճռաբեկի որոշմամբ՝ Դատախազության բողոքը բավարարվում է մասնակի, բայց ո՞րն է այստեղ մասնակին, եթե որևէ մեկը չի արվել, ըստ էության:

-Մինչև հարցին անդրադառնալը ես կցանկանամ որոշակի անդրադարձ կատարել Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորություններին: Եթե նախկինում Վճռաբեկ դատարանի նախագահն ինքը չհանդիսանալով որևէ բանակի դատավոր՝ ըստ էության, կարելի է որակել, որ կարող էր մասնակցություն ունենալ թե՛ Քրեական պալատի, թե՛ Քաղաքացիական ու Վարչական պալատի նիստերին, ապա ներկայումս՝ ապրիլի իննից հետո կատարված փոփոխությունների համաձայն, Դատական օրենսգիրքը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը կարող է հանդիսանալ որևէ կոնկրետ պալատի դատավոր: Ներկա դրությամբ ես  Քաղաքացիական ու Վարչական պալատի դատավոր եմ և դրանով հանդերձ կարող եմ ասել, որ արդարացված է իմ տեղեկացված չլինելը բոլոր մանրամասներին, թե ինչու Քրեական պալատի որոշումն այդ տեսքով է:

-Վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշումը երբ ուղարկվեց Վերաքննիչ դատարան, սեղմ ժամկետներում սկսվեց բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում: Մեկնաբանվում է, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են, և  Վերաքննիչ դատարանն արագ անցել է բողոքի քննությանը: Կա՞ն այլ բողոքներ, որ 15-օրյա ժամկետում քննվել են:

-Ես ինչ-որ վիճակագրական տվյալների չեմ տիրապետում, որ ասեմ՝ այդպիսի նիստերը արագ են  նշանակվում, թե ոչ, բայց մի բան կարող եմ ասել, որ միջդատական վարույթի գործերն ավելի արագ տեմպերով պետք է քննվեն, քան մայր քրեական գործերը: Եվ նշանակված ժամանակից դատողություն անել և ինչ-որ պրոցեսի հետ կապել..., ես դատավորի աշխատանքի նման գնահատական չեմ տա,  դատավորն ինքն անկախ է, անկախ է բոլոր պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ու պրոցեսներից, այդ թվում՝ քաղաքական:

- Ասացիք, որ դատավորներն ինքնուրույն են կայացնում որոշումները, իրենց լիազորությունների շրջանակներում, բայց վիճակագրություն կա կոնկրետ ՄԻԵԴ-ից եկած, որ Հայաստանում ամենաշատն արդար դատաքննության իրավունքն է խախտվում: Այդ պրակտիկան, որ նույնը չկրկնվի և այլն, այդքան անկաշկանդ գործելու հետևանքը կարծես թե չի համընկնում վիճակագրությանը, օրինակ, այդ մասով:

-Որպեսզի մենք կապը տանք, թե դատավորների կաշկանդված լինելն էր բերել արդար դատաքննության իրավունքի խախտման, մենք պետք է լուրջ վերլուծության ենթարկենք Եվրոպական դատարանի բոլոր որոշումները: Եթե մենք վերլուծենք բոլոր ակտերն իրենց էության մեջ, կտեսնենք, օրինակ ես կդժվարանամ գտնել որևէ ակտ Եվրոպական դատարանի կայացրած, որտեղ ասվում է, որ դատավորն իր որոշումը կայացրել է կաշկանդվածության պայմաններում կամ կա այլ նշում դատավորի մասին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ