04 12 2018

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը՝ դեկտեմբերի 7-ին



ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 16։00-ին։

«Բոլոր իջնորդությունները ներկայացված են, ապացույցները ներկայացված են։ Հույս ունենք, որ որոշումը կլինի օբյեկտիվ»,- լրագրողներին ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Հնգօրյա դատանական նիստերը, ըստ փաստաբանի, ցույց տվեցին, որ դատարանը ցանկություն ուներ փաստարկները լսել։ «Թե որքանով կուզի և ի վիճակի կլինի օբյեկտիվ լինել, կտեսնենք ուրբաթ օրը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը։

Տարբերակներից մեկը ՍԴ դիմելու որոշումն է, մյուսը՝ որոշում կայացնի՝ ՍԴ չդիմելով։

«Գլխավոր դատախազն ակտիվ մասնակցում էր և մեր ցանկացած միջնորդության վերաբերյալ ակտիվ առարկում էր»,- ասաց փաստաբանը։

Դեկտեմբերի 4-ի դատականի նիստի առաջին մասը՝ այստեղ։

Դեկտեմբերի 4-ի դատականի նիստի առաջին մասը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ