03 12 2018

Ե՞րբ Վերաքննիչը որոշում կկայացնի Ռոբերտ Քոչարյանի մասով



Դատավորը գտնում է, որ ինքնաբացարկի հիմքեր չկան և դա, ըստ նրա, նորմալ ընթացակարգ է՝ օրենքով սահմանված կարգով, որ դատարանի նախագահն է որոշում, թե որ դատավորը պետք է գործը քննի: Այս մասին դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ դատարանում նիստից առաջ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ ավելացնելով, որ վիճակահանությունը կատարվել է խափանման միջոցի հարցը որոշելիս կամայականությունը բացառելու համար:

«Դա մեզ բավարարող չէ, որովհետև օրենքով այդպիսի բան նախատեսված չէ: Եվրոպական կոմվենցիան 6-րդ հոդվածի առաջին կետը նախատեսում է, որ անձի վերաբերյալ գործը քննող դատարանը լինի օրենքի հիման վրա ստեղծված»,- ասաց փաստաբանը: 

Հարցին, թե ինչ է սպասվում այսօր, Ալումյանը պատասխանեց. «Անցյալ օրվա կիսատ մնացած ելույթս պետք է շարունակեմ և հասցնեմ ավարտին, որի ընթացքում կանդրադառնամ այն հանգամանքներին, որոնք առաջին անգամ Վերաքննիչ դատարանի՝ հարցը քննարկելու ժամանակ առկա չէին կամ մեզ համար հայտնի չէին»:

Փաստաբանը չբացառեց, որ այսօր քննությունը կավարտվի. «Գործի քննության ավարտը կախված է մի շարք հանգամանքներից՝ դատախազության ելույթներից և՝ թե ինչ մանրամասնություններով դատարանը հետագայում կհետազոտի գործի նյութը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ