Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի գործով զարգացումներին։ Հեռուստաընկերությունը, հիշեցնելով, որ առաջին անգամ ՀՀ 2-րդ նախագահին կալանավորեցին հուլիսի 28-ին՝ այն բանից հետո, երբ նրան 10 տարվա վաղեմության իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրեցին, հաղորդում է՝ նոյեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նոր նոր փորձ է ձեռնարկել։
Ռուսական հեռուստաալիքը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ երկար չմնաց։ Երկու շաբաթ անց Վերաքննիչ դատարանը որոշեց ազատել նախկին նախագահին, ով անձեռնմխելիություն ունի։ Սակայն գլխավոր դատախազությունը բողոքարկեց այդ որոշումը, և Քոչարյանի գործն ուղարկվեց կրկնակի քննման։
Ինքը՝ նախկին նախագահը, իր դեմ մեղադրանքները՝ աբսուրդ, իսկ տեղի ունեցող իրադարձությունները՝ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաշիվների մաքրում է համարում, եզրափակում է հեռուստաընկերությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը