26 11 2018

Տիգրան Ավինյանը դատի է տվել Բորիս Թամոյանին

Տիգրան Ավինյանը դատի է տվել Բորիս Թամոյանին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դատի է տվել եզդիների «Սինջար» ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Փոխվարչապետի պաշտոնակատարը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Գևորգ Բալյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նաև ընդդեմ politik.am-ի՝ իրեն զրպարտելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ