ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:
Նոյեմբերի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշումը բավարարեց մասնակի: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Քոչարյանը կալանավորվել էր: Դատարանը բողոքը բավարարեց մասնակի՝ գործն ուղարկելով նոր քննության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը