21 11 2018

Համաներմամբ ազատվածների թիվը հասավ 509-ի

Համաներմամբ ազատվածների թիվը հասավ 509-ի

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 509 դատապարտյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

1.     «Նուբարաշեն» ՔԿՀ – 44

2.    «Արթիկ» ՔԿՀ – 40

3.    «Վանաձոր» ՔԿՀ – 15

4.    «Վարդաշեն» ՔԿՀ – 55

5.    «Գորիս» ՔԿՀ – 16

6.   «Հրազդան» ՔԿՀ – 28

7.    «Աբովյան» ՔԿՀ – 24

8.   «Սևան» ՔԿՀ – 143

9.   «Կոշ» ՔԿՀ – 63

10. «Արմավիր» ՔԿՀ – 62

11.   «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ