08 11 2018

Որքա՞ն արժե Եվրադատարանում մասնագետ պահելը

Որքա՞ն արժե Եվրադատարանում մասնագետ պահելը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եղիշե Կիրակոսյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին:

Կառավարության՝ նոյեմբերի 8-ի որոշմամբ էլ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյաը գործուղվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:

Վահե Դեմիրճյանը նույն կառույցում է, սակայն՝ ԵԽ միջոցներով, իսկ այժմ Հայաստանի բյուջեից է ֆինանսավորվելու։

2019թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբանների ներկայությունը ԵԽ համակարգում և հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։

Վահե Դեմիրճյանի ֆինանսավորումը մեկ տարվա գործունեությունը Հայաստանին կարժենա 66,009 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Վ.Դեմիրճյանի փոխհատուցման գումարը կկազմի ամսական 2,318 եվրո, ընտանիքի 3 անդամների փոխհատուցման գումարը կկազմի՝ 695 եվրո, իսկ բնակարանի վարձավճարը՝ 1,625 եվրո: Ընտանիքի 4 անդամների բժշկական ապահովագրությունը տարեկան կկազմի 8,898 եվրո, 2 երեխաների ուսման վարձավճարը՝ 1,450 եվրո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ