27 10 2018

Ոստիկանությունում 4․2 մլն դրամ են յուրացրել



Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ Կապանի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։

Այս կապակցությամբ կատարվող ծառայողական քննության ընթացքում ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ Կապանի պահպանության բաժնի հաշվապահը՝ բաժնի 7 աշխատակիցների և աշխատակից չհանդիսացող 2 քաղաքացու, 2015-2018 թվականների ընթացքում վճարել է ընդհանուր 4,290,556 դրամ։

Գումարի մի մասը՝ 1,597,902 դրամը հաշվապահը վերականգնել է։ 

Ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ուստի ծառայողական քննության նյութերը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ