Հոկտեմբերի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի գործը:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց դատախազ Աբգար Առաքելյանին: Միջնորդությունը մերժվեց: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց, որ տուժողի հագուստները համարվեն իրեղեն ապացույց և բերվեն դատարան: Դատական նիստը հետաձգվեց: Դատարանը որոշեց նաև բերման ենթարկել տուժող Դավիթ Սիմոնյանին, քանի որ նրա բացակայությունը այսօրվա նիստին չուներ հարգելի պատճառ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը