15 10 2018

Քրեական գործ՝ Կարմիր գրքում գրանցված թռչուն որսալու համար

Քրեական գործ՝ Կարմիր գրքում գրանցված թռչուն որսալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:  2018թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերևույթ իրականացրել են ապօրինի որս:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք որսացել են ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Բացի այդ, որսացել են նաև սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն՝ պետությանը պատճառելով 316 000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ