14 10 2018

Կրակոցներ՝ Երևանում․ կա ձերբակալված

Կրակոցներ՝ Երևանում․ կա ձերբակալված

Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա ձերբակալված է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ