Ադրբեջանում 100-ից ավելի դատավոր հեռացվել է դատական համակարգից: Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը հաղորդել է՝ կոռուպցիոն իրավախախտումների համար ադրբեջանական 35 դատարան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախարարը նշել է, որ այժմ սկզբունքային գնահատական է տրվում շուրջ 80 դատավորի գործունեությանը: Դատավորների հեռացման համար հիմնական պատճառներ են եղել դատական գործերի դիտարկման ձգձգումները, էթիկայի կանոնների խախտումները: Նախարարը չի մանրամասնել, թե դատավորներն ինչ ժամանակահատվածում են հեռացվել համակարգից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը