20 09 2018

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է․ ԱԱԾ տնօրեն

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է․ ԱԱԾ տնօրեն

«Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ Տարոն Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ:

«Ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել, մոտավորապես վերականգնման ենթակա է 1 մլրդ 820 մլն դրամ, որը ֆինանսների համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատվել է, այդ գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե: «Երևան» հիմնադրամի տնօրենը համաձայնությունը տվել է, որ այդ գումարները վերադարձվեն»,-նշեց ԱԱԾ տնօրենը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ