Թուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ձերբակալվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, գրում է թուրքական Haberler-ը։
Ստամբուլում տարադրամի փոխանակման կետի կողոպուտի համար կասկածվում են ՀՀ քաղաքացի Գևորգ Ա․-ն և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Խալիկ Բ․-ն։ Տարադրամի փոխանակման կետից գողացված գումարի և իրերի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է 300.000 թուրքական լիրա (մոտ 47.000 դոլար)։
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, որ կողոպուտն իրագործել են 4 անձինք։ Տարադրամի փոխանակման կետը թալանելուց հետո կասկածյալները Բուրսա են հեռացել։ Այնտեղ ոստիկանները հետևել են կասկածյալներին և թեյարանում ձերբակալել։ Նրանց հյուրանոցի համարից մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն են հայտնաբերել։
Նշենք, որ կողոպուտը մեծ արձագանք էր գտել պրոֆեսիոնալ գործելու պատճառով։ Թուրքական կայքերն այն «ֆիլմերի պես թալան» էին որակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը