Սեպտեմբերի 4-ին, զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված անհայտ անձը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը՝ կասկածյալը, մտնելով ներս, զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Նշենք, որ Ավան վարչական շրջանում գործող տվյալ բուքմեյքերական կենտրոնը նույն եղանակով թալանվել է նաև այս տարվա հուլիսի 30-ին և հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Shamshyan.com-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը