27 08 2018

Ռուսներն այսուհետ խոշոր գումարներ կստանան ոստիկանությանն օգնելու դեպքում

Ռուսներն այսուհետ խոշոր գումարներ կստանան ոստիկանությանն օգնելու դեպքում

Ռուսները կկարողանան մինչև մի քանի միլիոն ռուբլի չափով պարգևավճար ստանալ ոստիկանությանը հանցագործություններ բացահայտելու և մեղավորներին ձերբակալելու հարցում օգնության դիմաց։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության հրամանագրին։

Օգնությանն համար տրամադրվող պարգևավճարները կարող են տատանվել 50.000-ից մինչև 10 միլիոն ռուբլի սահմաններում։ Ընդ որում՝ մինչև 500.000 ռուբլի վարձատրությունները հաստատվելու են ՆԳՆ տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա օգնականի որոշմամբ, մինչև 3 միլիոնը՝ փոխնախարարի որոշմամբ, իսկ 3 միլիոն ռուբլուց բարձր պարգևավճարի դեպքում որոշում կկայացնի անձամբ ՆԳ նախարարը։

Գումարը կարող է ոստիկանությանն օգնած բնակիչներին փոխանցվել ինչպես առձեռն եղանակով, այնպես էլ բանկային հաշվին կատարված փոխանցումներով։

Մինչ օրս Ռուսաստանում ոստիկանությունը քաղաքացիներին պարգևավճարներ էր տրամադրում բացառիկ՝ ծայրահեղ վտանգավոր հանցագործներին բռնելու հարցում օգնելու դեպքում։ Իրավապահ մարմիններում հատուկ հիմնադրամ չկա, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար միջոցները տրամադրվում են գերատեսչության ներքին ռեսուրսներից։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ