Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է: «Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, և ցանկացած իրավախախտման կտրվի իրավական գնահատական: Կողմերին կոչ ենք անում չսրել իրավիճակը, ինչպես և ԶԼՄ-ներին՝ տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը»։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշում է. «Արդեն տևական ժամանակ է մի խումբ անձինք ապօրինի շրջափակել են «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը՝ հարյուրավոր մարդկանց զրկելով օրինական աշխատանքի իրավունքից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը