«Լիդիան Արմենիա» ընկերությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշում է. «Արդեն տևական ժամանակ է մի խումբ անձինք ապօրինի շրջափակել են «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը՝ հարյուրավոր մարդկանց զրկելով օրինական աշխատանքի իրավունքից։
Գրեթե երկու ամիս մի քանի տասնյակ ցուցարարների և նրանց հովանավորների պատանդը դարձած շրջակա համայնքներից ու այլ մարզերից աշխատակիցները և նրանց կողմնակիցները այսօր սեփական նախաձեռնությամբ հավաքվել են Ամուլսարի ծրագիր տանող հիմնական մուտքերից մեկի մոտ և ցանկություն ունեն մուտք գործել իրենց օրինական աշխատավայր։
Մի քանի տասնյակ ցուցարարներ դեռևս փակ են պահում ճանապարհը։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հնարավոր սադրանքներից ու ընդհարումներից, և իրավապահ մարմիններին՝ ապահովել աշխատակիցների անվտանգությունն ու կանխարգելել բախումները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը