23 08 2018

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները որոշել են դիմել Վճռաբեկ դատարան. Sputnik Արմենիա

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները որոշել են դիմել Վճռաբեկ դատարան. Sputnik Արմենիա

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է այն մասին, թե ինչու են դիմելու Վճռաբեկ դատարան։

Վերաքննիչ դատարանն անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը և բավարարել պաշտպանների բողոքը, բայց փաստաբաններին դա չի բավարարում. նրանք որոշել են դիմել Վճռաբեկ դատարան։

«Թող տպավորություն չստեղծվի, որ միայն անձեռնմխելիության խնդիրն էր։ Բազմաթիվ այլ հարցեր կան։ Մեր հիմնավորումները վերաբերում են ինչպես կալանքի պայմաններին, այնպես էլ հիմքերին։ Հիմնավորված չէ, որ մեր վստահորդը որևէ առնչություն ունի մեղադրանքին, և հիմքեր չկան, որ նա կարող է խուսափել կամ խոչընդոտել գործի քննությունը»,- ասաց Խուդոյանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ