21 08 2018

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է 20 միլիոն դրամ գրավով: Նա  ազատ է արձակվել «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկից:

Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան խափանման միջոցը փոխելու հետ կապված և առաջարկել են 50 միլիոն դրամ գրավ կիրառել, սակայն դատավոր Մնացական  Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը՝ սահմանելով 20 միլիոն դրամի գրավ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ