Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։ Փաստաբան Ռուբեն Սահակյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։
Primenews.am-ի թղթակցին հաջողվել է կապ հաստատել Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրա հետ մեր հարց ու պատասխանը։
-Պարոն Ազարյան, քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է և հույս է հայտնել, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներակայցնի։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։
-Սոցիալական ցանցերում քննարկվում է կայացված որոշման ճիշտ կամ սխալ լինելը։ Հասարակության մի լայն զանգված հիասթափված է ձեր կայացրած որոշումից։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման բուռն արձագանքը։
-Գիտեք, ես ոչ հասարակության պատվեր եմ կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության։ Ես առաջնորդվում եմ օրենքով միայն և ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով։
-Ի՞նչ եք կարծում՝ ինչ ընթացք կունենան իրադարձությունները, եթե, այնուամենայնիվ, որոշումը դատախազությունը բողոքարկի։
-Ես չեմ կարող ասել ոչինչ։ Կբողաքարկե՞ն, թե՞ չեն բողոքարկի, բողոքարկելու դեպքում ի՞նչ հեռանկար է սպասվում։ Ես չեմ կարող կանխատեսել վերադաս դատարանի որոշումը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Primenews.am-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը