Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3–րդ հոդվածի խախտում (խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում): Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից:
Երևանի՝ 1958 թվականին ծնված բնակիչ Աիդա Հովհաննիսյանը պնդել է, որ աշխատավայրում վերադասների կողմից նվաստացնող վերաբերմունքի է ենթարկվել, իսկ ներպետական իրավապահ մարմիններն իր պնդումների հիման վրա չեն իրականացրել արդյունավետ քննություն: Աիդա Հովհաննիսյանը Բնապահպանության նախարարությունում աշխատել է որպես պետական տեսուչ:
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ քննություն, ՀՀ բնապահպանության նախարարությունում չի իրականցվել ներքին քննություն:
Դիմումատուն պահանջել է 10 հազար 510 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի և իր ծախսերի փոխհատուցում: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է դիմումատուին վճարել 3000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և մերժել է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը