07 08 2018

Հայ-թուրքական սահմանը հատելիս քաղաքացի է ձերբակալվել

Հայ-թուրքական սահմանը հատելիս քաղաքացի է ձերբակալվել

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից:

Նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի քաղաքացի է: Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին:

Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ