29 07 2018

Գերմանիայում մոտ 300 հազար մարդ է որոնվում

Գերմանիայում մոտ 300 հազար մարդ է որոնվում

Գերմանիայում մոտ 300 հազար մարդ որոնվողների ցանկում է: Նրանց թվում ավելի քան 126 000-ն արտասահմանցիներ են, ովքեր պետք է երկիրը լքեն: Երկրի ՆԳՆ-ի կարծիքով՝ որոնվողների մի մասն արդեն կարողացել է Գերմանիայից մեկնել առանց այդ մասին գերատեսչություններին իրազեկելու: Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում տալով Welt am Sonntag-ին:

Ինչպես հաղորվում է, երկրում գրանցվել է քաղաքականապես մոտիվացված հանցագործությունների թվի աճ: Նման հոդվածներով որոնվող մարդկանց թիվը, ի համեմատություն 2017 թվականի, ավելի քան երեք անգամ աճել է՝ հասնելով 4411-ի: Այս հոդվածներով որոնվում են հիմնականում իսլամականները: Կալանավորման ավելի քան 3100 հրամանները կապված են այն հանցագործությունների հետ, որոնք դասվում են «կրոնական գաղափարախոսություն» կարգի հանցագործություններին:

Արմին Շուստերը՝ Բունդեսթագի ներքին գործերի հարցերով կոմիտեի նախագահը, պահանջել է ամեն ջանք ներդնել, որպեսզի արտասահմանցիները, ովքեր պետք է երկիրը լքեն, նույնպես հայտնաբերվեն: «Եթե մենք ցանկանում ենք ձերբակալել թաքնվող անձանց, ովքեր պետք է արտաքսվեն, պետք է ուժեղացնենք այդ մարդկանց որոնումների ինտենսիվությունը»,- նշել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ