24 07 2018

Դատավորի տանից ոսկյա զարդեր են գողացել

Դատավորի տանից ոսկյա զարդեր են գողացել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկությունների՝ հուլիսի 23-ին՝ ժամը 08.30-ից մինչև ժամը 21.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելու միջոցով մուտք են գործել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բնակար և գողացել ոսկյա զարդեր։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի հետ միասին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ