20 07 2018

«Սասնա ծռերի» ևս երկու անդամ ազատ արձակվեցին

«Սասնա ծռերի» ևս երկու անդամ ազատ արձակվեցին

«Սասնա ծռերի» անդամներ Գևորգ Իրիցյանն ու  Թաթուլ Թամրազյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից ազատ են արձակվել: «Սասնա ծռերի» 2 անդամների խափանման միջոցը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ Արշակ Վարդանյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ