27 05 2022

Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրկում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ջերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փաստել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են ճիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը։

Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»,-նշել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ