Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնել գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի ձերբակալությունից:
ՀՔԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նազիկ Ամիրյանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:
Նազիկ Ամիրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ. ըստ մեղադրանքի՝ նա անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մանվել Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում՝ Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:
Նախաքննությունը շարունակվում է:
Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կայացվել էր մի քանի օր առաջ, բայց նրան չէին գտնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը