Քննիչը որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։ Ձերբակալության օրն առայժմ չի որոշվել։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը