Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, ովքեր առաջիկայում հարցաքննության կկանչվեն:
Այս մասին պխորհրդարանում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ցանկացածը, ով մասնակցություն ունեցած լինի այս գործին, և ում արարքում կլինեն հանցակազմի հատկանիշներ, կտրվեն համարժեք գնահատականներ, և հրապարակայնությունը կապահովվի»,- ասաց դատախազը:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի կնոջ հնարավոր ձերբակալմանը, դատախազն ասաց. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անդամներ մասնակցություն են ունեցել որոշակի արարքների, այդ թվում նրա կինը: Մեր հետագա գործողությունները դրան համարժեք կլինի»:
Դիտարկմանը, թե այս գործով պաշտոնյաներ կներգրավվե՞ն որպես մեղադրյալներ, գլխավոր դատախազն արձագանքեց. «Այս պահին եղած տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավված լինելու մասին: Ցանկացած բացահայտված մասնակցի նկատմամբ կկիրառվեն միջոցներ: Գործը քննվելու է ամբողջ ծավալով, ցանկացած անձի նկատմամբ, եթե կլինեն հանցակազմի հատկանիշներ, ուրեմն կտրվեն համարժեք գնահատականներ:
Եթե լինեն հիմքեր, որ այս կամ այն պաշտոնատար անձը իր լիազորությունների շրջանակում տեղյակ է եղել այս-այս տեղեկություններին, որոնք ենթադրում էին գործողություններ եւ պաշտոնյան այդ գործողությունները չի իրականացրել, այդ դեպքում միանշանակ հետապնդում կիրականացվի»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը բացառապես զինվորների համար նախատեսված պահածոյի այլ խմբաքանակ է հայտնաբերել, այս անգամ՝ բեռնավորված Մանվել Գրիգորյանի կնոջ հրահանգով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը