16 06 2018

Մանվել Գրիգորյանը գնաց ԱԱԾ ուղեկցությամբ



Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել ԵԿՄ Էջմիածնի գրասենյակում, որից հետո նրանց ուղեկցությամբ շենքից դուրս է եկել ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը և ԱԱԾ ավտոմեքենայով հեռացել:

Մանվել Գրիգորյանի հետ էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը, ով նույնպես ցանկանում էր նույն ավտոմեքենայով գնալ, բայց թույլ չտվեցին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատողները հատուկ գործողություն են իրականացրել նաև գեներապ պատգամավորի ամառանոցում:

Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, հունիսի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսին ասաց, թե ԱԱԾ-ն շատ լավ գիտի, թե որտեղ ինչ է ստուգում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ