04 06 2018

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան կես տոննա ապրանք

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված ավելի քան կես տոննա ապրանք

Պետական եկամուտների կոմիտեն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա: Պարզվել է, որ քաղաքացին բեռը ներկրել է Վրաստանից և մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով փորձել է չհայտարարագրել այն:

Այս ամսին տեղեկացնում է ՊԵԿ-ի լրատվականը:

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, հայտնաբերված ապրանքը և բեռնատար ավտոմեքենան կապարակնքվել են և ուղարկվել մաքսային պահեստ՝ հետագա քննության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ