24 05 2018

Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց

Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանից ազատ արձակվեց: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ նրա խափանման միջոցը փոխելու համար անհրաժեշտ գումարը վճարվել է:

Նշենք, որ մինչ այդ դատարանը մերժել էր Կարո Եղնուկյանի խափանման միջոցը ստորագրությամբ փոխարինելու՝ պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը։ Փոխարենը դատարանը որոշել է, որ Կարո Եղնուկյանը կարող է գրավով ազատ արձակվել՝ 10 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ