Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է աշխատակիցներին և փաստաբանական համայնքին ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական ճանապարհներ:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զեյնալյանն ասաց. «Բոլոր ճանապարհներն էլ քննարկում ենք՝ ներում, համաներում, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի աջակիցները արդեն երկու օր է, որ փակել են Երևանի Արշակունյաց պողոտան և պահանջում են ազատ արձակել կալանավորվածներին:
Խնդրին անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարող հենց այնպես գնալ, բանտախցերի դռները բացել և դուրս թողնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը