19 04 2018

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգություններ կատարած անձանցից մեկը հայտնաբերվել է. Լուսանկար

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգություններ կատարած անձանցից մեկը հայտնաբերվել է. Լուսանկար

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ:

Այս մասին ներկայացնում տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, մի խումբ անձինք ջարդել էին լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները: Այդ անձինք նաև ագրեսիվ էին եղել լրագրողների նկատմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ