Ապրիլի 17-ի ուշ գիշերին, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին հաջորդած երթի ավարտից հետո, անկարգություններ են տեղի ունեցել Երևանի Մաշտոց- Թումանյան խաչմերուկում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի երիտասարդներ հարձակվում ճանապարհային նշանների վրա, տեղահան անում դրանք: Նրանց մի մասը բժշկական դիմակներ են հագել:
Ընդդիմությունը նշում է, որ նրանք սադրիչներ են, որոն հանրահավաքներին սովորաբար գործուղվում են երթերին ոչ խաղաղ տեսք հաղորդելու համար:
«Դա հնդկական կինո է, սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ ոստիկանությունը, ռեժիսորի ասիստենտը՝ Շմայսը»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանրահավաքների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը