27 03 2018

12 հազար եվրո. Հերթական վճիռը՝ Հայաստանի դեմ

12 հազար եվրո. Հերթական վճիռը՝ Հայաստանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12 հազար 200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին:

2005-ին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքով: Թեյմուրազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և դիմումատուն կալանքի տակ է մնացել մոտ 2 ամիս:

2006-ին Թեյմուրազյանն արդարացվել է, որովհետև դատարանում պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցներն են բռնություն գործադրել իր նկատմամբ:

ՄԻԵԴ վճռից պարզ է դառնում, որ դիմումատու Վարդան Թեյմուրազյանը բողոք է ներկայացրել նյութական փոխհատուցման պահանջով, որովհետև վնասի փոխհատուցում չի ապահովվել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։

Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի՝ փոխհատուցում ստանալու իրավունքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ